Բորելը հայտարարել է, որ օրը Կիևում սկսել է ռմբապաստարանում |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին քաղաքական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիև այցի ժամանակ կոչ է արել շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Նա նաև հայտնել է, որ նոյեմբերի 11-ի առավոտն անցկացրել է ռմբապաստարանում։

«Օրս Կիևում սկսում եմ ապաստարանում, քանի որ Ռուսաստանը հերթական հրթիռային հարված է հասցնում։ Սա է ուկրաինացի ժողովրդի առօրյա իրականությունը Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր», – գրել է Բորելը X սոցիալական հարթակում:

Գրառմանը Բորելը կցել է լուսանկար՝ մարզահագուստով և «ապաստարան» ցուցանակով միջանցքում։ 

Ավելի վաղ իր այցի ընթացքում Բորելը խոստացել է շարունակել  Եվրամիությունից Ուկրաինային օգնության տրամադրումը, ԵՄ-ի կողմից պատրաստված զինվորների թիվը մինչև տարեվերջ հասցնել 75 000-ի։

Բորելը պաշտոնաթող է լինում դեկտեմբերի 1-ին, որից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում նրան կփոխարինի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով