Էրդողանն ընդգծել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բուդապեշտում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Թուրքական կողմի տվյալով՝ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարներին, նշել՝ Անկարան գործում է ԵՄ-ին լիարժեք անդամակցության ռազմավարական հեռանկարով: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով