Լիբանանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 3000-ը |1lurer.am|

1lurer.am: Լիբանանի շրջաններին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 3000-ը, տուժել է 13492 խաղաղ բնակիչ, ասված է Լիբանանի առողջապահության նախարարությանը կից արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարության մեջ։

«Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհվածների թիվը հասել է 3002-ի, վիրավորում է ստացել 13492 խաղաղ բնակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 3-ին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 16, տուժել՝ 90 քաղաքացի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով