BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին քննարկվելու է  Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը, ինչպես նաև գլոբալ զարգացման և անվտանգության հարցերը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան:

«Պետությունների առաջնորդները կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, համատեղ աշխատանքի արդյունքները: BRICS-ի ռազմավարական գործընկերության շրջանակը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Պլանավորվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխմանը, BRICS-ի երկրների դերի բարձրացմանը և միջբանկային համագործակցության զարգացմանը»,- նշել է Զախարովան:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով