Կարևոր է մտածել, թե ինչպես կարող է մշակույթը օգնել Հայաստանի կայուն աճին և բրենդինգին. Մարագոս

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը համատեղ կազմակերպել էին աշխատաժողով, որի նպատակն էր զարգացնել ԵՄ-Հայաստան մշակութային կապերը։ Այս նախաձեռնությունը նպաստում է ԵՄ-ի և Հայաստանի մշակութային ոլորտների միջև ավելի սերտ համագործակցությանը։ Աշխատաժողովն իր շուրջ էր հավաքել հիմնական շահակիր կողմերին՝ քննարկելու հնարավորությունները, շտկելու բացթողումները և թարմացնելու Հայաստանի մշակույթի ազգային ռազմավարությունը՝ ընդգծելով մշակութային բազմազանության, կայուն զարգացման և Հայաստանի ստեղծարար ոլորտները գլոբալ մակարդակով առաջխաղացնելու կարևորությունը։
Այս առիթով ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Մշակույթը հայկական և եվրոպական ինքնության սրտում է, այն կարևոր է կյանքի որակի, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացման համար։ Քանի որ ԵՄ-ն և Հայաստանը համատեղ աշխատում են նոր հավակնոտ գործընկերության օրակարգի տեսլականի ձևավորման և Հայաստանի դիմակայուն աճի (270 մլն եվրո) ծրագրի իրականացման ուղղությամբ, կարևոր է մտածել այն մասին, թե ինչպես կարող են մշակույթը և ստեղծագործական ոլորտները օգնել Հայաստանի կայուն աճին և բրենդինգին, ինչպես նաև մարդկանց միջև շփումներին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով