«Ազգային խայտառակություն է». Սեյրան Օհանյանը՝ Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին |aysor.am|

aysor.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ազգային խայտառակություն է համարում Նիկոլ Փաշինյանի պահվածքը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը:

«Գիտեք, հարաբերություններ կարգավորելը երկրի իշխանության պարտականություններից մեկն է, բայց այդ հարաբերությունները պետք է արժանապատիվ լինեն: Երբ հրավեր ոչ թե ստանում ես, այլ դու ես խնդրում, երբ դու ժպտերես դեմքով հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որը ցեղասպանություն է իրականացրել ու աջակցել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությանը, ազգային խայտառակություն է, նսեմացման պահ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ Օհանյանի` թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ ճնշումներ ու պարտադրանքներ է գործադրում Նիկոլ Փաշինյանի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով