azatutyun.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
Նյու Յորքում է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Իրանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 24-ին։
Փեզեշքյանը Նյու Յորքում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Նյու Յորք են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես նաև Հայաստանի վարչապետը։