Իսրայելը թիրախային հարվածներ է հասցրել Բեյրութում, կան զոհեր |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը թիրախային հարվածներ է հասցրել Բեյրութում, պայթյուններ են լսվել հարավային արվարձանում։ Reuters-ի հաղորդմամբ՝ իսրայելական զինվորականները հայտարարել են, որ նպատակային հարված են հասցրել քաղաքին:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 3 հոգի, վիրավորվել՝ 17-ը։

Լիբանանում «Հեզբոլա»-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ սպանվել է բարձրաստիճան զինվորականներից մեկը, շրջանառվում է Ռադվանի ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլինի անունը:

Իսրայելական զինվորականներն այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք։ Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հեզբոլա»-ն պնդել էր, որ հրթիռներ է արձակել իսրայելական ռազմակայանների ուղղությամբ՝ ի պատասխան երկու օր շարունակվող կապի սարքերի վրա մահացու դիվերսիոն հարձակումների։

Իսրայելը ոչ հերքել, ոչ հաստատել է իր մասնակցությունը այս հարձակումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով