Լիբանանի հետ պատերազմը թևակոխում է նոր փուլ. Յոավ Գալանտ |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ երկիրը նոր ուժեր է տեղափոխում Լիբանանի հետ հյուսիսային սահման, որտեղ սկսվում է «պատերազմի նոր փուլը»: «Դա մեզնից պահանջում է քաջություն, վճռականություն և հաստատակամություն»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Իսրայելի ռազմաօդային ուժերի բազայում:

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույն օրը խոստացել է, որ երկրի հյուսիսի տարհանված բնակիչներին կվերադարձնի իրենց տները։ Իր տեսաուղերձում նա չի ներկայացրել մարդկանց տուն վերադարձնելու ծրագրի մանրամասները, ինչպես նաև չի հիշատակել լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման անդամների մոտ վերջերս տեղի ունեցած կապի սարքերի պայթյունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով