Կրակոցներ Թրամփի գոլֆի ակումբի մոտ. ՀԴԲ-ն հետաքննում է նախկին նախագահի դեմ ենթադրյալ նոր մահափորձը |news.am|

news.am: Կրակոցներ են հնչել գոլֆի ակումբի մոտ, որտեղ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը գոլֆ էր խաղում։ Թրամփը կրակոցից մի քանի հարյուր մետր հեռու է եղել և ապահով, սակայն ՀԴԲ-ն հայտարարել է, որ միջադեպը «կարծես, մահափորձի տպավորություն է թողել է»:

«Նախագահ Թրամփը ապահով է», – ասել է նրա նախընտրական շտաբի հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը:

Դեպքից չորս ժամ անց հրավիրված մամուլի ասուլիսում ՀԴԲ-ի, Գաղտնի ծառայության և տեղական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ «Թրամփ» գոլֆի ակումբի մոտ մի տղամարդ է բերման ենթարկվել, ով փորձել է փախչել մեքենայով, իսկ գոլֆի դաշտի թփերի մոտ Կալաշնիկովի տիպի ինքնաձիգ է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն։

Նախագահներին և նախկին նախագահներին պաշտպանող Գաղտնի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ իրենց աշխատակիցը նկատել է թփերից դուրս ցցված ատրճանակը և իր գործընկերների հետ անմիջապես կրակ է բացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով