Հայաստանը «բանակցում է Հնդկաստանի հետ իր օդուժի Су-30 կործանիչները արդիականացնելու համար» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը Հնդկաստանի Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության հետ բանակցություններ է սկսել իր սպառազինություններում գտնվող Су-30 կործանիչներն արդիկանացելու համար, հայտնել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Հովհաննես Վարդանյանը։

Նա այդ պաշտոնին է նշանակվել 2022-ի հոկտեմբերին։

«Մենք դիտարկում ենք մեր Су-30 կործանիչներն արդիականացնելու հնարավորությունը Hindustan Aeronautics Limited ընկերության հետ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- Hindustan Times թերթի փոխանցմամբ, ասել է Վարդանյանը, նշելով, որ այդ ոլորտում համագործակցելու հնարավորությունն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։

Հնդիկ պաշտնյան, ում անունը թերթը չի հրապարկում, հաստատել է այդ ոլորտում համագործակցելու հայկական կողմի հետաքրքրությունը, նշելով, որ բանակցությունները գտվում են սկզբնական փուլում։ Պաշտոյան ասել է, որ Հայաստանի Су-30 կործանիչները տարբերվում են Հնդկաստանի օդուժի Су-30МКИ տեսակի կործանիչներից։

Հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերությունը Су-30МКИ բազմաթիրախային կործանիչներ է արտադրում ռուսական լիցենզիայուվ։ Այս պահին Հնդկաստանի օդուժում այդպիսի 270 կործանիչ կա, ներառյալ Ռուսաստանից ներկրվածները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով