Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը․ Սիյարտո |azatutyun.am|

azatutyun.am: Նոյեմբերին, ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ նշելով նաև որ նախօրեին սկսվել է վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը։

Սիյարտոն նաև ընդգծել է, որ շուտով կստեղծվի համատեղ տնտեսական կոմիտե, կմեկնարկի համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում։

«Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում Հայաստանը ստացել է 10 միլիոն օգնություն Եվրոպական խաղաղության շրջանակից», – գրել է Հունգարիայի արտգործնախարարը, նաև տեղեկացնելով, որ Հայաստանն ու Հունգարիան դեսպանություններ կբացեն Երևանում և Բուդապեշտում։

Սիարտոն Երևանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով