Հայաստանը Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկյալի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանտարկված Իրանի 5 քաղաքացիներ փոխանցվել են Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս մասին հայտնում է IRNA–ն:

Իրանի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիները փոխանցվել են երկու երկրների միջև Դատապարտված անձանց տեղափոխման մասին համաձայնագրի կիրարկումից հետո: 

Նշվում է, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ և Հայաստանում Իրանի դեսպանատան համակարգմամբ չորեքշաբթի՝ օգոստոսի 28–ի կեսօրին Երևանում օդանավակայանում պաշտոնապես հանձնվել են հինգ բանտարկյալներ։

Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում փոխանցվել է Իրանին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով