Իրանի խորհրդարանը հաստատել է Փեզեշքիանի ներկայացրած կառավարության կազմը |1lurer.am|

1lurer.am: Իրանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայացրած նախարարների նոր կաբինետի կազմը, հաղորդում է «Մեհր» գործակալությունը:

Մասնավորապես, Աբբաս Արաղչին, ստանալով 244 ձայն, հաստատվել Է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում: Պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվել է Ամիր Ազիզ Նազիրզադեն, Իրանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդուլնասիր Հեմմաթին՝ էկոնոմիկայի նախարարի, Մոհսեն Փաքնեժադը՝ նավթի նախարարի,  Էսկանդար Մոմենին՝ ՆԳ նախարարի, իսկ Աբբաս Ալիաբադին՝ Իրանի էներգետիկայի նախարարի պաշտոնը:

Նախորդ կաբինետի միակ նախարարը, որը պահպանել է իր պորտֆելը, հետախուզության նախարարության ղեկավար Էսմայիլ Հաթիբն է։

Լուսանկարը՝ Իրանի խորհրդարանից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով