Իրանն ԱՄՆ-ից պահանջել է տրամադրել նախագահական ընտրություններին իր միջամտության ապացույցներ |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքներին, թե Իրանն ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր է արել։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է ապացույցներ ներկայացնի երկրի նախագահական ընտրություններին Իրանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։ 

«Նման մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն և զուրկ են որևէ հիմքից: Եթե ԱՄՆ կառավարությունն անկեղծորեն հավատում է իր բողոքների հիմնավոր լինելուն, ապա նա պետք է մեզ տրամադրի համապատասխան ապացույցներ, եթե այդպիսիք ընդհանրապես կան, որպեսզի մենք կարողանանք դրանց համապատասխան պատասխան տալ», – նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի և ԱՄՆ ենթակառուցվածքային և կիբեռանվտանգության ապահովման գործակալության համատեղ հայտարարության մեջ ամերիկյան գերատեսչությունները հանդես  են եկել պնդմամբ, թե Իրանն իբր փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ իրականացնելով կիբեռգործողություններ երկրի նախագահի թեկնածուների՝ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի և դեմոկրատների ​​կուսակցության ներկայացուցիչ, փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբների դեմ։    

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը կարծում է, որ Թեհրանը սոցիալական ինժեներիայի և այլ տեխնիկաների միջոցով փորձել է ստանալ այն անձանց հետ շփվելու հնարավորություն, որոնք անմիջական առնչություն ունեն  երկու քաղաքական կուսակցությունների նախագահական արշավների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով