«Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի տարածք իսրայելական ուժերի թափանցման փորձի մասին |news.am|

news.am: Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտնել է, որ իր մարտիկները հրթիռակոծել են իսրայելական ուժերը, որոնք փորձել են թափանցել Լիբանանի տարածք Հադաբ-Այթա անտառային զանգվածից։

Հարձակման հետեւանքով կան զոհեր, եւ դա ստիպել է իսրայելական զորքերին նահանջել, տեղեկացրել է շարժումն իր թելեգրամ-ալիքում։

Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտնել էր կիրակի հարձակումների շարքի մասին Իսրայելի հյուսիսում, ներառյալ զորամասերի հրթիռակոծումը Բեյթ Հիլելում եւ ռազմական դիրքերը Ջալ ալ-Ալամում, ալ-Մալիքիում, Զաբադանում եւ Շտուլում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով