Բելառուսի հետ սահմանին տեխնիկայի կամ անձնակազմի տեղաշարժ չի գրանցվել. Ուկրաինայի սահմանային ծառայություն |azatutyun.am|

azatutyun.am: Իրավիճակը Բելառուսի հետ սահմանին անփոփոխ է և ամբողջությամբ վերահսկվում է, տեխնիկայի կամ անձնակազմի տեղաշարժեր չեն գրանցվել, հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն։

«Իրավիճակն ուղիղ սահմանի երկայնքով անփոփոխ է… բայց, իհարկե, մենք տեսնում ենք, որ Բելառուսը կրկին սկսում է սրել իրավիճակն այս ուղղությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ նախագահ Լուկաշենկոն հրամայել է ուժեղացնել զորախմբավորումները Գոմելի և Մոզիրի ուղղությամբ, և ենթադրաբար բելառուսական տանկերն արդեն շարժվել են դեպի Ուկրաինայի սահման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով