Արտաշատի համայնքապետարանում ստուգումներից հետո 9 անձ մեղադրվում է կաշառք ստանալու, տալու, խարդախություն կատարելու մեջ

Արտաշատի համայնքապետարանում քննչական գործողություններն իրականացվում էին համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների եւ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

«Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ըստ նրա վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով