Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ |factor.am|

factor.am: Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազո­րա­յինների վարժա­կան հավաքներ` երեք ամիս ժամկետով` թվականի սեպտեմ­բերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ։

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով