Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման մասին խոսք չկա |factor.am|

factor.am: Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման մասին հիմա խոսք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, հիմա այդ մասին խոսք չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ներկայում հնարավո՞ր է վերսկսել Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացը։

Նրա խոսքով՝ այս թեման չի քննարկվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցում։ Միաժամանակ Պեսկովը նշել է, որ նրանք շարունակել են կարծիքների փոխանակումը Ուկրաինայի իրավիճակի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով