Շվեյցարիայի դատարանն արդարացրեց ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավարներին |azatutyun.am|

azatutyun.am: Շվեյցարիայի դատարանը այսօր արդարացեց ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին և ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին՝ նրանց վրայից հանելով կոռուպցիոն մեղադրանքը։

Շվեյցարիայի դատախազությունը ֆուտբոլային աշխարհի նախկին երկու ամենաազդեցիկ պաշտոնյաներին կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ էր առաջադրել, մասնավորապես պնդելով, որ 2011-ին ՖԻՖԱ-ն շուրջ 2 միլիոն դոլարի անօրինական վճարում է կատարել Պլատինիին։ Փաստաբանները պնդում էին, որ վճարումն օրինական է։

Միշել Պլատինին ու Զեպ Բլատերն այսօր ժամանել էին դատարան։ Մինչ դատարանի շենք մտնելը Բլատերը լրագրողներին ասել է, թե «ամբողջ կյանքում անմեղ չէ, բայց այս գործում անմեղ է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով