Որոշ բժշկական կենտրոններ կփոխեն գործունեության ուղղությունը․ Ավանեսյանը ներկայացրեց կառավարության նախագիծը

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Հանրապետական անձավաբուժական կենտրոն և Վարդենիսի ստոմոտալոգիական կենտրոն ՓԲԸ-ներին հնարավորություն կտրվի փոխել իրենց գործունեության ուղղությունը։ Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագիծը ներկայացնելիս։ 

Նախարարը նաև նշեց՝  նախատեսվում է «Պետական  գույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրից» հանել Նևրոզների կլինկա ՓԲԸ-ն։  

«Վերը նշված բժշկական կենտրոններից այս պահին միայն գործում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը։ Բժշկագիտության զարգացման ներկա պայմաններում մեր տեսլականի մեջ է այն ներառել բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում՝ որպես առանձին ծառայություն։ Նևրոզների կլինիկայի գործունեությունը ընդհանուր առմամբ տեղափոխվելու է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և փորձելու ենք դրա շրջանակում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում։ Այդ նպատակի համար արդեն իսկ պետության կողմից հատկացվել է ֆինանսական միջոցներ վերանորոգման և վերազինման համար և մենք այս ծրագրի արդյունքում կունենանք ավելի որակյալ, հասանելի բժշկական օգնություն մեր քաղաքացիների համար»,-ասաց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով