#մարzoom [օր 6]. Կարմիր գրքում իրենց տեղը գտած ծառերը, Ջանգյուլումն ու Վարդավառը և շատ ավելին

Հայարփին այսօր Լճկաձորում էր. վերադարձավ` գյուղատնտեսությամբ զբաղվող Դերենիկի այգուց խիստ տպավորված, ասում է` այնտեղ ծառեր կան, որ Կարմիր գրքում են գրանցված: Բացի դրանից, նա հյուրընկալվել է գրող, աշխարհագրագետ Ռուսլան Մալինյանին, որը հավաքագրել ու բառարանագիտական մշակման է ենթարկել Տավուշի տեղանունների վերաբերյալ նյութերը։

Արծվիկն էլ Բերդավանում էր. զրուցում էր մանկավարժ Սամսոն Խոջոյանի հետ ու, պահը բաց չթողնելով, օգտվում պատմության ուսուցչի այգու բերք ու բարիքից:

Լյուսին Կողբ է այցելել. նա ճշտել է, թե ինչ է սպասվում գյուղի հյուրերին Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Մեկ այլ տոնական իրադարձության` Ջանգյուլում փառատոնի մասին Լիլիթը զրուցել է Բերդավան հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Մեկ էլ, մեր թիմը կրկին ընդլայնվել է. մեզ միացել է Մերին, որ բոլորիս իր հետ տանի Նոյեմբերյանի գողտրիկ գյուղերով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով