#մարzoom [օր 4]. դեպի սահմանամերձ Ոսկեպար ու Ոսկեվան

Այսօր մարzoom-ին միացավ Արծվիկը, «Ռենտգենի» շրջանակներում այցելեց Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Կարապետ Ղուլիջանյանին։

Այդ ընթացքում Լյուսին ու Սարգիսը շրջեցին սահմանամերձ Ոսկեպարով, զրուցեցին տեղացիների հետ ու, նրանց խորհրդով, այցելեցին Ոսկեպարի եկեղեցի, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին:

Դե իսկ Հայարփին սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանն այսօր հանդիպեց կիթարի ուսուցչուհի ընկեր Կարինեին, որը մեկ ամսում հասցրել է 19-հոգանոց խումբ հավաքել և կիթարի դասեր անցկացնել։ Նախագիծն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի աջակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով