Իրանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել |1lurer.am|

1lurer.am: Իրանը BRICS-ի խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) միանալու հայտ է ներկայացրել, այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել՝ հայտնել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին լրացուցիչ առավելություններ կբերի բոլոր կողմերին։

Օրերս նման հայտ էր ներկայացրել Արգենտինան։

Իրանի և Արգենտինայի կողմից հայտեր ներկայացնելու մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով