Կառավարությունը 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգումն ավարտելու համար

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում  որոշեց 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացնել  2020 և 2021 թվականներին սկսած որոշ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ 

«Դրանք մեր տարբեր մարզերում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության տարբեր ճանապարհներ են։ Ընդհանուր առմամբ, 53.1 կիլոմետրի մասին է խոսքը, որից 35.4 կիլոմետրը նախորդ՝ 2021 թ․-ից անավարտ մնացած ճանապարհներն են, որոնք հիմա ավարտում ենք և պետք է վճարենք շինարարներին, իսկ 17.7 կիլոմետրը հիմա ենք սկսում, նոր ծրագրերը այս տարի կանենք, կավարտենք։ Ճանապարհի 8 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.4-ը՝ հանրապետական, 8.3-ը՝ տեղական նշանակության»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կառավարությունը չպետք է անորակ աշխատանքը հանդուրժի․ «Նաև կարգ պետք է ունենանք, եթե ընկերություններ կան, որ շարունակաբար թերություններ են ունենում, պետք է համապատասխան վերաբերմունք  ձևավորենք այդ ընկերությունների նկատմամբ։ Ճիշտ է, մենք պարտադրում ենք, թերությունը վերացնում են, բայց ժամանակը, որ մենք կորցրել ենք, դա էլ եկեք հաշվի առնենք, որը ոչ մի գնանշումով սահմանված չի, բայց շատ կարևոր է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով