Ուկրաինան Դոնբասում օրական մինչև 1000 զոհ և վիրավոր ունի. Զելենսկու խորհրդական |tert.am|

tert.am: Մինչև 1000 ուկրաինացի զինվոր ամեն օր սպանվում և վիրավորվում է արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանում, նրանցից միջինը 200-500-ը զոհվում է, մյուսները՝ վիրավորվում, ամերիկյան Axios պորտալին ասել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 1-ին ասել էր, որ օրական 60-100 ուկրաինացի զինվոր է սպանվում, քանի որ Ռուսաստանը ուժեղացրել է Դոնբասի հարձակումը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ թիվը զգալիորեն աճել է, ըստ Դավիթ Արախամիայի, որը ղեկավարում է Ուկրաինայի բանակցությունները Ռուսաստանի հետ և Զելենսկու մերձավոր խորհրդականներից մեկն է։

Ուկրաինան բանակ է հավաքագրել մեկ միլիոն մարդ և ունի ևս երկու միլիոն հավաքագրելու հնարավորություն, ասել է Արախամիան, ուստի այն ունի ռեսուրսներ, որպեսզի շարունակի պայքարը Դոնբասում, որտեղ Ռուսաստանը աստիճանաբար տարածքներ է նվաճում:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով