Ըննդիմության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում նիստին։  

Նրանց ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը այսօր չընդգրկվեց նիստերի օրակարգում․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։

Հիշեցնենք, որ այս հայտարարության նախագիծը քննարկելու համար ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն քվորում չլինելու պատճառով այն չէր կայացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով