ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զենքի պահեստ ոչնչացնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի Տերնոպոլի շրջանում ամերիկյան և եվրոպական զենքի պահեստին «Կալիբր» ծովային թևավոր հրթիռներով հարվածելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ծովային բազավորման մեծ հեռահարության «Կալիբր» մեծ ճշգրտության հրթիռներով Տերնոպոլի շրջանի Չորտկով բնակավայրի մերձակայքում խոշոր պահեստ է ոչնչացվել՝ Կիևի ռեժիմին ԱՄՆ և եվրոպական երկրների մատակարարած հակատանկային հրթիռային համալիրներով, շարժական զենիթահրթիռային համալիրներով և հրետանային կայանների արկերով», – այսօր ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Ուկրաինական ՈւՆԻԱՆ պարբերականը հայտնում է, որ հրթիռային հարվածներից 22 մարդ է տուժել։

«Ավերվել է ռազմական օբյեկտի մի մասն, ինչպես նաև քաղաքացիական [օբյեկտներ]։ Տուժել է քաղաքացիական բնակչությամբ չորս 5-հարկանի շենք։ Այս պահին զոհեր չկան։ 22 տուժած կա, նրանք հոսպիտալացվել են», – այսօր ասել է Ուկրաինայի Տերնոպոլի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Տրուշը։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով