Ավտովթարի հետևանքով տուժած 11 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանցից 10-ը հավանաբար այսօր դուրս կգրվի |news.am|

news.am: Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց:

ՊՆ-ից հայտնեցին, որ նրանց վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում։

«11 տղաներից միայն մեկը հավանաբար ստացել է երկկողմանի կոտրվածք։ Մնացած տասը տղաները ստացել են թեթև քերծվածքներ և ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն»,- նշեցին ՊՆ-ից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով