Վահագնի թաղամասում առանձնատուն, ինչպես նաև շինություններ չունեմ. որևէ դատարան չի կարող բռնագանձում անել․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերքում է ՀՀ գլխավոր դատախազությանը․

«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։

Այսպիսով, ՀՀ–ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։

Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրության» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»։

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջէ ներկայացրելօ դատարան Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը (այդ թվում նաև Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը), իսկ անհնարինության դեպքում՝ մոտ 1,1 միլիարդ դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով