Ռուսաստանը կվերադառնա բանակցություններին, երբ Ուկրաինան ցանկանա․ ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չէ, որ դադարեցրել է բանակցություններն Ուկրաինայի հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է վերադառնալ Կիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ, երբ վերջինս համապատասխան պատրաստակամություն հայտնի, գրում է «Կոմերսանտը»։ Ավելի վաղ Ռուդենկոն հայտնել էր բանակցություններից Ուկրաինայի դուրս գալու և դրանց փաստացի կասեցման մասին։

«Հենց նրանք պատրաստակամություն հայտնեն վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ, մենք դրական պատասխան կտանք», – ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը լրագրողներին։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով