Այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները Երևանի տարբեր փողոցներում վերսկսել էին անհնազանդության ակցիաները։
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ առավոտից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաներին մասնակցող 414 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար):
Նշենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ «իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են, 11:30 դադարեցրել են անհնազանդության ակցիաները, ու 19:00-ին կլինի հանրահավաք»: