tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վրդովեցուցիչ և անընդունելի է համարել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հայտարարությունը, որում նա ռուսական աշխարհը համեմատել է «քաղցկեղային ուռուցքի» հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա բացարձակապես վրդովեցուցիչ հայտարարություն է, կատաղի և անընդունելի», – ուրբաթ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան Լեհաստանի վարչապետի համապատասխան հայտարարությունների մեկնաբանության խնդրանքին։
«Սա ռուսների հանդեպ այդ ատելության քվինտէսենցիան է, որը, ամենայն հավանականությամբ, մետաստազների պես ախտահարել է ինչպես ամբողջ Լեհաստանի քաղաքականությանը, ղեկավարությանը, այնպես էլ, ըստ էության, շատ առումներով լեհ հասարակությանը, ի ցավ մեզ», – ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը: