Ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ ․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ կոչ է արել  չտրվել սադրանքների և Երևանում հասարակական ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։

Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ուստի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները։ Հերթական անգամ կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել  բացառապես օրինականության սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով