azatutyun.am: Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ղեկավարությունը արգելել է կանանց բաց դեմքով փողոց դուրս գալ։ Այսուհետ Աֆղանստանի ավելի քան 14 միլիոն կանայք հանրային վայրերում պետք է հայտնվեն այսպես կոչված բուրքաներով, որոնք ամբողջությամբ թաքցնում են մարմինն ու դեմքը՝ միայն աչքերի հատվածում փոքրիկ ցանցապատ հատված թողնելով։
Այս մասին Քաբուլում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Աֆղանստանի անառակության և առաքինության հարցերով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շիր Մոհամեդը։