Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջատարը ընդդիմության թեկնածուն է |aysor.am|

aysor.am։ Թուրքիայի Ազգային հանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, նախնական տվյալով՝ առաջատար է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, հայտնում է Haberturk-ը՝ հղում անելով DHA-ին:
 
Նշվում է, որ նա հավաքել է ձայների 48.80 տոկոսը՝ քվեաթերթիկների 99.7 տոկոսի մշակումից հետո:
 
Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար  Սադի Գուվենը հայտարարել է, որ Իմամօղլուին ձայն է տվել 4 միլիոն 159 հազար 650 ընտրող:
 
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն անցկացվում են  հինգ տարին մեկ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով