factor.am: Այսօր վերջապես հաջողվել է սկսել «Ազովստալից» մարդկանց տարհանումը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ոչ մի օր չկար, որ մենք չփորձեինք լուծում գտնել, թե ինչպես փրկել մեր մարդկանց։ Այսօր պատերազմի բոլոր օրերի ընթացքում առաջին անգամ այդ կենսական միջանցքն աշխատեց։ Առաջին անգամ եղել է երկու օր իրական հրադադար։ Հաջողվել է դուրս բերել ավելի քան հարյուր խաղաղ բնակչի»,- ասել է Զելենսկին։