Ռուսաստանն Ուկրաինային կարգավորման մասին փաստաթղթի նախագիծ է փոխանցել

Ռուսաստանն Ուկրաինային հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ է փոխանցել և պատասխանի է սպասում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը խոսել է այն մասին, որ ուկրաինական կողմն անընդհատ շեղվում է ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններից, շեղվում է իր խոսքերից։ Սա բանակցությունների արդյունավետության առումով շատ վատ հետևանքներ ունի։ Ներկա պահին ուկրաինական կողմին է փոխանցվել մեր փաստաթղթի նախագիծը, որը ներառում է բացարձակ հստակ մշակված ձևակերպումներ։ Գնդակը նրանց դաշտում է, սպասում ենք պատասխանի», – ասել է Պեսկովը։

Նա նշել է նաև, որ պատասխանի ժամկետները կախված են Կիևից։

«Մենք բազմիցս ասել ենք, որ ուկրաինական կողմի աշխատանքի դինամիկան հեռու է բավարար լինելուց, այդ պատճառով էլ բանակցային գործընթացի ինտենսիվացման մեծ հակվածություն ուկրաինացիները չեն դրսևորում», – ասել է Պեսկովը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով