news.am: 2022 թվականի ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը բավարարել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարվեց նախազգուշացում:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է: