Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր՝ ապրիլի 17-ին, այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այսօր լրանում է անվանի գործչի 90-ամյակը: