Օտարերկրացիներն այսուհետ Թուրքիայի քաղաքացիություն կստանան 400 հազար դոլարի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել այն մասին, որ օտարերկրացիներն այդ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով այսուհետ պետք է ձեռք բերեն ոչ թե 250 հազար, այլ 400 հազար ԱՄՆ դոլարի անշարժ գույք: Այս մասին որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ կայացած կառավարության նիստի ընթացքում: Որոշումն առաջիկայում հրապարակվելու է կառավարական Պաշտոնաթերթում:

Օտարերկրացիները, ովքեր անշարժ գույք ձեռք բերելու դիմաց դիմելու են քաղաքացիություն ստանալու, պարտավորվելու են առնվազն երեք տարվա ընթացքում այն չվաճառել կամ չփոխանցել ուրիշին:

2012 թվականից Թուրքիայում օտարերկրացիները կարող էին քաղաքացիություն ստանալ 1 մլն ԱՄՆ դոլարի անշարժ գույք ձեռքբերելու պարագայում: 2018 թվականին այդ գումարը նվազեցվել էր մինչև 250 հազար ԱՄՆ դոլարի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով