armenpress.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես՝ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ:
«Նախագահական պալատում Իբրահիմ Քալինի և ԱՄՆ քաղաքական հարցերով քարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանի հետ հարաբերությունները, Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, գնահատվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ: