Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս շաբաթ Կիև կայցելեն և կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, Reuters-ի փոխանցմամբ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը Թվիթերում։
Հանդիպումը կկայանա Վարշավայում ապրիլի 9-ին կայանալիք դոնորների միջազգային կոնֆերանսից առաջ։
Նորա Վանյան