Ադրբեջանական կողմը հայտնել է «մաքսանենգ ճանապարհով Իրանից ավելի քան 32 կգ քաշով թմրանյութերի տեղափոխման փորձ կասեցնելու մասին»

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հայտնել է մաքսանենգ ճանապարհով Իրանից ավելի քան 32 կգ քաշով թմրանյութերի տեղափոխման փորձ կասեցնելու մասին։

Ծառայության տեղեկություններով՝ ապրիլի 4-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, «Հորադիզ» սահմանապահ ջոկատի ծառայության գոտում՝ Ջաբրայիլի (Ջրական) շրջանի գյուղերից մեկի մոտ արձանագրվել է 6 անհայտ զինված անձանց տեղաշարժ Իրանից դեպի Ադրբեջան (նկատի ունի՝ Արցախի գրավյալ տարածքները-խմբ․)։

Ըստ հաղորդագրության՝ փոխհրաձգություն է սկսվել ադրբեջանցի սահմանապաների և Իրանի քաղաքացիների միջև, որի արդյունքում վեց քաղաքացիներից մեկը վնասազերծվել է, իսկ մյուս հինգը դիմել են փախուստի։ Նշվում է, որ վնասազերծված անձը Իրանի քաղաքացի Բեհնամ Բելային է, որի մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ և 32 կգ ընդհանուր քաշով թմրանյութ։ 

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ավելի ուշ հայտնաբերվել է Իրանի մեկ այլ քաղաքացի, որը նույնպես ձերբակալվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ներկայումս ԱԱԾ-ն և Գլխավոր դատախազությունը շարունակում են համատեղ որոնողական աշխատանքները։

Դեպքի մասին իրանական կողմը նույնպես տեղեկացվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով