Shell-ը չի կարող գազ գնել Ռուսաստանից՝ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների հետևանքով. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Բրիտանական Shell ընկերության համար Ռուսաստանից գազ գնելու անհնարինությունը պայմանավորված է Լոնդոնի հակառուսական քաղաքականությամբ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

«Լոնդոնը ցանկանում է լինել առաջատարը հակառուսական ցանկացած հարցում։ Ուզում է նույնիսկ առաջ անցնել Վաշինգտոնից։ Ահա և արդյունքը»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Միացյալ Թագավորությունը, ի տարբերություն Եվրամիության երկրների, պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» նկատմամբ, և դրա հետևանքով բրիտանական ընկերությունը չի կարող ռուսական գազ գնել ռուբլով:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Shell-ն այս ամիս չի կարողանա վճարել ռուսական գազի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով