Եթե Ռոբերտ Քոչարյանը մնա ազատաության մեջ, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետի դիրքորոշումը չի փոխվել |armenpress.am|

|armenpress.am|: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը: 

«ՀՔԾ-ն մոտ 15 օր առաջ կրկին միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեր: Հետևաբար, մեր դիրքորոշումը մնում է նույնը` գտնում ենք, որ նրա ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը: Այդ որոշումը կայացվել է դատարանների կողմից, և վերադաս դատական ատյանները նույնպես միասնական եկել են այն եզրահանգման, որ մեր միջնորդությունը հիմնավոր է, և կա վտանգ, որ, ազատության մեջ մնալով, Քոչարյանը կխոչընդոտի նախաքննությանը»,- ընդգծել է Խաչատրյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով