Ուկրաինական տվյալներով՝ ռուս զինվորականները լքել են Չեռնոբիլի ատոմակայանը, բայց նրանց մի մասը դեռ օտարման գոտում է

Ռուս զինվորականները լքել են Չեռնոբիլի ատոմակայանը, սակայն նկատվել են օտարման գոտում, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ ասել է Ուկրաինայի՝ Օտարման գոտու կառավարման հարցերով պետական գործակալության ղեկավար Եվգենի Կրամարենկոն։

«Այսօր առավոտյան յոթին ազդակ է եղել տանկերի տեղաշարժի մասին ոչ թե Չեռնաբիլի ԱԷԿ-ի տարածքում, այլ օտարման գոտում։ [․․․] Աշխատակիցները տեսել են, թե ինչպես են Չեռնոբիլի գոտու տարածքում՝ ԱԷԿ-ից շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա, ռուսական տանկեր տեղաշարժվում», – ասել է նա։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով