Այսօր առավոտյան սոցիալական ցանցերում բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են պտտվում, որտեղ երևում են պայթյուններ և դրան հաջորդած հրդեհ Բերդյանսկ նավահանգստում:
Որոշ կադրերում երևում է ռազմանավը, պատված է սև ծխով։
Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերը ֆեյսբուքյան էջում հայտնել է ռուսական դեսանտային նավի ոչնչացման մասին։
«Ռուսաստանի օկուպացրած Բերդյանսկ նավահանգստում ոչնչացվել է զավթիչների սևծովյան նավատորմի «Օրսկ» խոշոր դեսանտային նավը»,- հայտնել է գերատեսչությունը։