Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանն այսօր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն մեղավոր է ճանաչել խարդախության մասին նոր գործով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նավալնին խարդախություն է կատարել, այսինքն՝ խաբեության միջոցով ուրիշի ունեցվածքի հափշտակություն», – վճիռն ընթերցելիս ասել է դատավոր Մարգարիտա Կոտովան։
Դատարանը Նավալնուն նաև մեղավոր է ճանաչել դատարանին վիրավորելու համար։ «Նավալնին գործողություններ է կատարել, որոնք դատարանի նկատմամբ բացահայտորեն անհարգալից են»։
Դատավոր Կոտովան հրապարակել է եզրակացությունը, որով Նավալնին մեղավոր է ճանաչվում խարդախության բոլոր դրվագներով, որոնք նրա դեմ ներկայացվել են, և վետերան Իգնատ Արտյոմենկոյի հասցեին զրպարտության մասին գործի քննության ժամանակ դատարանին վիրավորելու համար։
Սահմանված պատիժը կհրապարակվի, երբ դատարանն ընդհանրացնի գործի ապացույցները։
Նորա Վանյան